Լրահոս

06.08.2012 09:03


Ըստ նախնական տվյալների՝ Թալինի քաղաքապետ է ընտրվել ՀՀԿ–ական Սարգիս Արամյանը

Ըստ նախնական տվյալների՝ Թալինի քաղաքապետ է ընտրվել ՀՀԿ–ական Սարգիս Արամյանը

ՀՀ Արագածոտնի մարզի Թալին քաղաքում ավարտվել են քաղաքապետի ընտրությունները. 5230 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 3369–ը: Ըստ նախնական արդյունքների՝ Թալինի քաղաքապետ է ընտրվել ՀՀԿ կողմից առաջադրված Սարգիս Արամյանը:

Նշենք, որ Թալինի քաղաքապետի ընտրություններում 5 թեկնածու կար` Հանրապետական Սարգիս Արամյանը, ԲՀԿ անդամ Վազգեն Խաչատրյանը, ով ընտրությունների արդյունքներով երկրորդ տեղում է, անկուսակցականներ Էդվարդ Գրիգորյանը, Վորոշ Խաչատրյանն ու Գագիկ Կարապետյանը:

Վերջնական արդյունքները կամփոփվեն և կհրապարակվեն այսօր՝ մինչև ժամը 14-ը:

Հիշեցնենք, որ Թալինի նախկին քաղաքապետ, ՀՀԿ–ական Մնացական Մնացականյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել են` Ազգային ժողովի ընտրություններում թիվ 15 ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրվելու կապակցությամբ:

Այս խորագրի վերջին նյութերը