Օլիմպիական չեմպիոն Արսեն Գալստյանի անունով մետաղադրամ կթողարկվի
Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկը Լոնդոնի օլիմպիական խաղերում Ռուսաստանը ներկայացնող չեմպիոնների ու մրցանակակիրների անուններով մետաղադրամներ կթողարկի: Այս մասին, «Ռեգնում»-ի փոխանցմամբ, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
–Մենք զրուցել ենք Կենտրոնական բանկի նախագահ Սերգեյ Իգնատևի հետ: Ըստ պայմանավորվածության` օլիմպիական խաղերի արդյունքներով կթողարկվեն չեմպիոնների ու մրցանակակիրների անուններով 1 ռուբլի անվանական արժեքով մետաղադրամներ,–ասել է Պուտինը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանը խաղերի մեկնարկից ի վեր նվաճել է 3 ոսկե, 12 արծաթե ու 8 բրոնզե մեդալ: Առաջին ոսկե մեդալը Ռուսաստանի հավաքականին է պարգևել հայազգի ձյուդոյիստ Արսեն Գալստյանը: