Լրահոս

04.08.2012 12:05


Վ. Չուրկին. «ՄԱԿ–ում երեկ ընդունված բանաձևը միակողմանի է ու աջակցում է սիրիական զինված ընդդիմությանը»

Վ. Չուրկին. «ՄԱԿ–ում երեկ ընդունված բանաձևը միակողմանի է ու աջակցում է սիրիական զինված ընդդիմությանը»

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում երեկ Սիրիայի վերաբերյալ ընդունված բանաձևը Ռուսաստանը համարում է երկրում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը խոչընդոտող փաստաթուղթ։ Այս մասին գրում է «Բի–Բի–Սի»–ի ռուսական ծառայությունը: Հիշեցնենք, որ երեկ կայացած քվեարկությանը փաստաթղթին կողմ է արտահայտվել 133 երկիր, դեմ` 12-ը, 31-ն էլ ձեռնպահ է մնացել: Հայաստանը նույնպես ձեռնպահ է քվեարկել։ Բանաձևի նախաձեռնողը Սաուդյան Արաբիան է:

 ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը հայտարարել է, որ բանաձևը միակողմանի է և աջակցում է սիրիական զինված ընդդիմությանը: Փաստաթուղթը Սիրիայում իշխանափոխության կոչ է անում ու քննադատում Անվտանգության խորհրդին, որ վերջինս չի կարողանում  երկրում բռնություններին վերջ տալ։

Նշենք, որ նախքան քվեարկությունը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հայտարարել էր, որ Սիրիայում իրավիճակը վերաճել է պատերազմի «այլոց շնորհիվ» և կոչ էր արել գերտերություններին դադարեցնել մրցակցությունն ու վերջ դնել բռնություններին:

Այս խորագրի վերջին նյութերը