Լրահոս

04.08.2012 11:46


Սիրիական ապստամբները հայտարարել են Հալեպի 60 տոկոսը վերահսկողության տակ վերցնելու մասին

Սիրիական ապստամբները հայտարարել են Հալեպի 60 տոկոսը վերահսկողության տակ վերցնելու մասին

«Սիրիայի ազատ բանակը» հայտարարել է, որ իր վերահսկողության տակ է վերցրել Հալեպ քաղաքի մոտ 60%-ը։ Այս մասին հաղորդում է «Ալ Արաբիա» հեռուստաընկերությունը:

Վերջին տեղեկություններով՝ ամենաթեժ մարտերը տեղի են ունենում Սալահեդդին թաղամասում, որով անցնում է Հալեպը երկրի կենտրոնական հատվածներին ու Դամասկոսին միացնող խճուղին: Ըստ ապստամբների՝ թաղամասն իրենց ձեռքում է, սակայն կառավարական ուժերն անդադար գրոհներ են կազմակերպում:

Նշվում է, որ երեկ Հալեպում հակակառավարական խոշոր ցույց է տեղի ունեցել, ինչը գրեթե անհնար էր մինչ վերջերս` «Շաբիհա» ալևիական ստորաբաժանումների առկայության պատճառով: Այս հանգամանքը, ըստ ապստամբների, ևս խոսում է այն ամսին, որ իրենք վերահսկում են քաղաքի կեսից ավելին։

Այս խորագրի վերջին նյութերը