«Լոնդոն–2012». ԱՄՆ–ը մեդալների թիմային հաշվարկով Չինաստանից առաջ անցավ
Լոնդոնում շարունակվում են 30-րդ ամառային օլիմպիական խաղերը։ Մեդալների համար պայքարը գնալով ավելի ու ավելի է թեժանում։ Հատկապես սուր պայքար է ընանում ԱՄՆ–ի ու Չինաստանի հավաքականների միջև, և եթե մի քանի օր առաջ Չինաստանը առջևում էր, իսկ դեռ երեկ հաշիվը մոտավորապես հավասարվել էր, ապա այս պահի դրությամբ ԱՄՆ–ն առաջ է անցել՝ իր ակտիվում ունենալով 43 մեդալ, որից 21–ը՝ ոսկի, 10-ը՝ արծաթ, 12-ը՝ բրոնզ։ Չինաստանն էլ ունի 42 մեդալ, որից 20-ը՝ ոսկի, 13-ը՝ արծաթ, 9-ը՝ բրոնզ։
Լավագույն հնգյակում հաջորդաբար իրենց տեղերն են գրավում Հարավային Կորեան (16 մեդալ, 9-ը՝ ոսկի), Մեծ Բրիտանիան (22 մեդալ, 8-ը՝ ոսկի) և Ֆրանսիան (19 մեդալ, 8-ը՝ ոսկի)։

7or.am