Քոֆի Անան. «Սիրիային վատթարագույն աղետից փրկել դեռևս հնարավոր է, բայց...»
«Սիրիային վատթարագույն աղետից փրկել դեռևս հնարավոր է: Սակայն դրա համար հարկավոր է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամները, այդ թվում՝ նախագահներ Վ. Պուտինը և Բ. Օբաման, խիզախություն ու առաջնորդներին բնորոշ այլ հատկանիշներ դրսևորեն»,–«Սիրիային փրկելու վերաբերյալ իմ եզրափակիչ խորհուրդները» վերնագրով իր հոդվածում մասնավորապես գրել է Սիրայի հարցով ՄԱԿ ու ԱՊԼ նախկին հատուկ բանագնաց Քոֆի Անանը։ Անանի հոդվածը տպագրվել է «Financial Times»-ում:
Անանն ակնհայտ է համարում, որ Սիրիայի նախագահը պետք է հեռանա, սակայն կարծում է, որ ռազմական միջամտությունը չի կարող լուծել ճգնաժամը: Ռուսաստանը, Չինաստանը և Իրանը պետք է փոխհամաձայնեցված ձևով Սիրիայի ղեկավարությանը համոզեն փոխել իր ուղեգիծը և իրականացնել քաղաքական անցման ծրագիրը, ինչպես նաև՝ իրենք իրենց համոզեն, որ ներկայիս ղեկավարությունը կորցրել է իր օրինականությունը:

7or.am