Լրահոս

03.08.2012 16:10


Օգոստոսի 5-31-ը Իրան մուտք գործելու համար Վրաստանի քաղաքացիները ստիպված կլինեն մուտքի արտոնագիր ստանալ

Օգոստոսի 5-31-ը  Իրան մուտք գործելու համար Վրաստանի քաղաքացիները ստիպված կլինեն մուտքի արտոնագիր ստանալ

Վրացական «Грузия online»-ը հաղորդում է, որ օգոստոսի 5-31-ը Իրանը ժամանակավորապես կդադարեցնի այդ երկիր առանց մուտքի արտոնագրերի Վրաստանի քաղաքացիների այցելեու    կարգը:

Վրաստանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ դա պայմանավորված է Իրանում կայանալիք «Չմիավորման շարժման» գագաթնաժողովի մասնակիցների անվտանգությունն ապահովելու հանգամանքով:

Վրաստանի այն քաղաքացիները, ովքեր այդ օրերին կցանկանան այցելել Իրան, ստիպված կլինեն մուտքի արտոնագիր ստանալ Վրաստանում Իրանի դեսպանատնից: Իսկ սեպտեմբերի 1–ից վերստին կվերադառնան առանց վիզայի հին կարգին:

Այս խորագրի վերջին նյութերը