Լրահոս

03.08.2012 15:50


Ադրբեջանցի պատգամավորին «Լոնդոն–2012»–ի միջադեպի պատճառով արտաքսել են

Ադրբեջանցի պատգամավորին «Լոնդոն–2012»–ի միջադեպի պատճառով արտաքսել են

Ադրբեջանի բռնցքամարտի ֆեդերացիայի փոխնախագահ, մեջլիսի պատգամավոր Աղաջան Աբիևն արտաքսվել է Լոնդոնի այն հյուրանոցից, որտեղ օթևանել է Սիրողական բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի ներկայացուցչությունը (AIBA)։ Այս մասին տեղեկացնում է «Ռոյթերս»–ը։

Բանն այն է, որ Աբիևը խախտել է կանոնը, որով մարզական պաշտոնյաներին արգելվում է  շփվել մարզիկների հետ մրցումների ժամանակ: Մրցավարական միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 1-ին, մինչև 56 կգ քաշային կարգի մրցումների 1/8-րդ եզրափակչում ճապոնացի Սատոսի Շիմիցուի և ադրբեջանցի Մամեդ Աբդուլհամիդովի հանդիպման ավարտին:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ վերհիշյալ հանդիպման ժամանակ Շիմիցուն 6 անգամ նոկդաունի է ենթարկել մրցակցին, սակայն մրցավարները հաղթանակը շնորհել են ադրբեջանցի մարզիկին:

Ճապոնացիները բողոքարկել են մրցավարների որոշումը, և թուրքմենստանցի մրցավար Իշանգուլի Մերեթնիյազովը հեռացվել է Օլիմպիական խաղերում հետագա աշխատանքից։ 

Այս խորագրի վերջին նյութերը