Լրահոս

03.08.2012 11:43


«Ի՞նչ է՝ Ֆրանսիայում այլ առաջնահերթություններ չկա՞ն». բողոքում են ֆրանսահայերը

«Ի՞նչ է՝ Ֆրանսիայում այլ առաջնահերթություններ չկա՞ն». բողոքում են ֆրանսահայերը

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգման խորհուրդը դատապարտել է ֆրանսիական կառավարության ներկայացրած օրինագիծը Փարիզում ադրբեջանական մշակութային կենտրոն հիմնելու վերաբերյալ:

Ըստ «Nouvelles d'Arménie»-ի՝  համակարգման խորհրդի տարածած հայտարարության մեջ մասնավորապես նշվում է.

«Ժան-Մարկ Էրոն (վարչապետ) և Լորան Ֆաբիուսը (ԱԳ նախարար) հուլիսի 25-ին նախարարների խորհրդին են ներկայացրել մի նախագիծ, որը ադրբեջանական բռնիշխանությանը թույլ կտա մշակութային կենտրոն հիմնել Փարիզում: Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգման խորհուրդը զարմացած է, որ այս նախագծին ֆրանսիական նոր կառավարության կողմից նման հրատապություն է տրվում, որ այն անհրաժեշտ է համարվել ներառել օրակարգում: Ի՞նչ է՝ Ֆրանսիայում այլ առաջնահերթություններ չկա՞ն»:

Այս խորագրի վերջին նյութերը