Դատավորները չեղյալ են հայտարարել «ծեծ կերած» ադրբեջանցի բռնցքամարտիկի հաղթանակը (տեսանյութ)
Սիրողական բռնցքամարտի միջազգային ասոցիացիան (AIBA), քննարկելով Ճապոնիայի հավաքականի բողոքը, չեղյալ է հայտարարել օլիմպիական խաղերի բռնցքամարտի 1/8-րդ եզրափակչում ադրբեջանցի բռնցքամարտիկ Մահմեդ Աբդուլհամիդովի տոնած հաղթանակը: Սա նշանակում է, որ 56 կգ քաշային կարգում պայքարը կշարունակի ճապոնացի բռնցքամարտիկ Սատոշի Շիմիցուն:
Հիշեցնենք, որ այդ մենամարտի ժամանակ մրցավարները գրանցել են 22:17 հաշիվ` հօգուտ ադրբեջանցի մարզիկի, սակայն Աբդուլհամիդովը 6 անգամ ընկել է, և մրցավարները պետք է առնվազն 3 անգամ նոկդաուն գրանցեին: Ճապոնական կողմը բողոքարկել էր, և դատարանն ընդունել էր բողոքը:
Ադրբեջանցու «ծեծված» հաղթանակի վերաբերյալ տեսանյութը կարող եք դիտել այստեղ։