Իրանի ու «վեցյակի» միջև բանակցությունները կվերսկսվեն օգոստոսի վերջին
ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է միջազգային միջնորդների հետ օգոստոսի վերջին վերսկսել բանակցությունները իր միջուկային խնդրի շուրջ։ Այս մասին տեղեկացնում է «Ռոսբալտը»։
Էշթոնը շեշտել է, որ Իրանի անվտանգության գերագույն խորհրդի ղեկավարն ընդունել է այս առաջարկը.
–Ես դոկտոր Ջալիլիին առաջարկել եմ անհրաժեշտ մտորումներից հետո այս ամսվա վերջին վերսկսել քննարկումները, և նա համաձայնել է։
Միաժամանակ, Էշթոնը չի հստակեցրել, թե բանակցությունների ինչպիսի՞ ձևաչափի մասին է խոսքը` հեռախոսայի՞ն, թե՞ անձնական հանդիպման:
Հիշեցնենք, որ Իրանի և միջնորդ «վեցյակի»` ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Չինաստանի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի ու Գերմանիայի միջև բանակցությունների վերջին փուլն անցկացվել էր Ստամբուլում հուլիսի 24-ին: