Քոֆի Անանը հրաժարական է տվել. ԵՄ–ը նոր բանագնաց է փնտրում, իսկ ԱՄՆ–ն Անանին «ամենայն բարիք» է մաղթում
ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի հատուկ պատվիրակ Քոֆի Անանը հրաժարական է տվել։ «ՌԻԱ նովոստի»–ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Պան գի Մունը։
«Վզգլյադ»-ը հաղորդում է՝ Եվրամիությունը սկսել է Սիրիայի հարցով նոր միջազգային բանագնաց փնտրել. ԵՄ-ի Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը ափսոսանք է հայտնել Անանի հրաժարականի առիթով և կոչ արել շուտափույթ Անանի հաջորդ նշանակել:
Անանի հրաժարականին հոռետեսորեն է արձագանքել Ռուսաստանը. ՌԴ փոխարտգործնախարար Գենադի Գատիլովը պնդում է, որ այս իրադարձությունը միմիայն կնպաստի Սիրիայի հարցի ուժային լուծմանը։
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն էլ հայտարարել է, որ շարունակելու է Սիրիայի իշխանություններից պահանջել իրականացնել Անանի մշակած ծրագիրը.
–Ես Անանին ամենայն բարիք եմ մաղթում իր հետագա աշխատանքում: Դիմելով Սիրիայի ժողովրդին՝ հայտարարում եմ, որ ԱՄՆ-ը կշարունակի սատարել ձեզ, մենք մնում ենք արդյունավետ և արագ իշխանափոխության կողմնակից, ինչպես և ասվում էր Անանի ծրագրում։