Լրահոս

03.08.2012 09:41


«Լոնդոն–2012». ԱՄՆ–ը մեդալների թիմային հաշվարկով գրեթե հասել է Չինաստանին

«Լոնդոն–2012». ԱՄՆ–ը մեդալների թիմային հաշվարկով գրեթե հասել է Չինաստանին

Լոնդոնում շարունակվում են 30-րդ ամառային օլիմպիական խաղերը։ Պայքարը գնալով թեժանում է, և մեդալների թիմային հաշվարկով դեռևս երեկ բացահայտ առաջատար հանդիսացող Չինաստանն այժմ շատ մոտ է առաջին հորիզոնականը ԱՄՆ–ի մարզիկներին զիջելուն։ Այս երկու հավաքականների միջև շատ սուր պայքար է ընթանում. Չինաստանն ունի 34 մեդալ, որից 18–ը՝ ոսկի, 11-ը՝ արծաթ, 5-ը՝ բրոնզ, իսկ ԱՄՆ–ն ունի 37 մեդալ, որից 18-ը՝ ոսկի, 9-ը՝ արծաթ (հենց այս ցուցանիշի պատճառով էլ ԱՄՆ–ն առայժմ երկրորդն է), 10-ը՝ բրոնզ։

Մրցաշարայի աղյուսակի երրորդ, չորրորդ և հինգերորդ հորիզոնականներում են հանգրվանել համապատասխանաբար Հարավային Կորեայի (14 մեդալ, 7-ը՝ ոսկի), Ֆրանսիայի (16 մեդալ, 6-ը՝ ոսկի) և Մեծ Բրիտանիայի (15 մեդալ, 5-ը՝ ոսկի) հավաքականները:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը