Տիգրան Ուրիխանյանը. «Մենք կառաջադրենք այն մարդկանց, ովքեր ունակ են որակական փոփոխություններ կատարել»
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամլո խոսնակ, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ Հայաստանում անցկացվելիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ԲՀԿ–ն կմասնակցի այն համայնքներում, որտեղ ունի իր թեկնածուները.
– Պարտադիր չէ, որ մեր կուսակցության ներկայացուցիչներն ամեն տեղ ներկայացված լինեն ու բոլոր համայնքներնում մրցեն։
Միաժամանակ, Ուրիխանյանը շեշտել է, որ այժմ ԲՀԿ–ն ՏԻՄ ընտրություններին իր թեկնածուների հարցում վերջնական որոշումներ է կայացրել և հիմա տեղի է ունենում ուժերի գույքագրում.
–Մենք կառաջադրենք այն մարդկանց, ովքեր տվյալ համայնքում ունեն հեղինակություն, ունակ են համայնքը ղեկավարելու պատասխանատվություն ստանձնել և որակական փոփոխություններ կատարել բնակչության կյանքում։

7or.am