Քաղաքական

02.08.2012 12:12


Վարդան Ղուկասյանը ՀՀԿ–ից դուրս գալու դիմում չի գրել

Վարդան Ղուկասյանը ՀՀԿ–ից դուրս գալու դիմում չի գրել

Մամուլում կրկին տեղեկատվություն է շրջանառվում, որ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը Հանրապետական կուսակցությունից դուրս գալու դիմում է գրել։ Օրեր առաջ քաղաքապետարանից հերքել էին այդ տեղեկատվությունը, սակայն այժմ կրկին շրջանառվում են համապատասխան դիմումի առկայության մասին լուրերը։

Այս հարցի շուրջ պարզաբանումներ լսելու  համար «7օր»–ը կապ է հաստատել Վարդան Ղուկասյանի մամլո քարտուղար Լիլիթ Աղեկյանի հետ, ով հերքել է Գյումրու քաղաքապետի՝ ՀՀԿ–ից դուրս գալու վերաբերյալ դիմում գրելու մասին տեղեկատվությունը՝ նշելով, որ ինչպես մի քանի օր առաջ, այնպես էլ հիմա, այդ լուրերն իրականությանը չեն համապատասխանում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը