Լրահոս

02.08.2012 11:01


Օգոստոսին 8-ին Մոսկվայում կկայանա ՀՀ և ՌԴ նախագահների հանդիպումը

Օգոստոսին 8-ին Մոսկվայում կկայանա ՀՀ և ՌԴ նախագահների հանդիպումը

Օգոստոսի 8-ին Մոսկվայում կայանալու է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Սարգսյանը Ռուսաստան է մեկնելու աշխատանքային այցով:

Ինչպես տեղեկանում ենք Կրեմլի պաշտոնական կայքէջից, զրույցի ընթացքում նախագահները քննարկելու են քաղաքական, հումանիտար և առեևտրա-տնտեսական ոլորտներում երկկողմ համագործակցության հետ կապված մի շարք հարցեր:

Բացի այդ, հանդիպմանը քննարկվելու է Ռուսաստանի և Հայաստանի համագործակցությունը եվրասիական ինտեգրացիոն գործընթացների՝ մասնավորապես ԱՊՀ-ի և ՀԱՊԿ-ի շրջանակներում, միջազգային և տարածաշրջանային օրակարգի արդիական հարցեր, ներառյալ իրավիճակը Հարավային Կովկասում:

Կայքը հիշեցնում է, որ Ռուսաստանը Հայաստանի գլխավոր օտարերկրյա ներդրողն է ու առևտրային հիմնական գործընկերներից մեկը, ռուսական կապիտալ ներդրումների ծավալը 2012թ. հունվար-մայիսին գերազանցել է 2,8 միլիարդ դոլարը, իսկ երկկողմ ապրանքաշրջանառությունը կազմում է 434,8 մլն դոլար:

Այս խորագրի վերջին նյութերը