Լրահոս

01.08.2012 18:04


«Սերժ game over». բողոքի գործողություն նախագահականի առջև (տեսանյութ)

«Սերժ game over». բողոքի գործողություն նախագահականի առջև (տեսանյութ)

Նախագահական նստավայրի առջև տեղի է ունեցել բողոքի գործողություն, որը նախաձեռնել էին ՀԱԿ–ի ակտվիսիտներ Արեգ Գևորգյանը, լրագրող, հրապարակախոս Զարուհի Հովհաննիսյանը, ՀԱԿ ակտիվիստ Արա Պետրոսյանը և այլք։

Պիկետի մասնակիցները երկրում ստեղծված ծանր սոցիալ–տնտեսական և քաղաքական վիճակի հիմնական մեղավոր են համարում երկրի նախագահ Սերժ Սարգսյանին։ Ակցիայի մասնակիցները տարբեր պաստառներ էին բերել իրենց հետ, որոնց վրա, մասնավորապես, գրված էր՝ «Fuck you dictator», «Fuck system», «Սերժ game over», «Ազատ Հայաստան» և այլն։ Բողոքավորները նաև վանկարկել են «Սերժի՛կ, հեռացի՛ր», «Սերժի՛կ, մարդասպան» և այլն։

Պիկետի մասնակիցները ևս մեկ անգամ հայտարարել են, որ ՀԱԿ ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի, Սարգիս Գևորգյանի և Դավիթ Քիրամիջյանի դեմ դատարանի կայացրած վճիռը քաղաքական պատվեր է և ուղղակի խայտառակություն մեր պետության համար։

Բողոքի գործողությանը մասնակող ԱԺ պատգամավոր, ՀԱԿ ներկայացուցիչ Լևոն Զուրաբյանն իր ելույթի ժամանակ ողջունել է մասնակից այն մարդկանց, ովքեր ՀԱԿ–ից չեն, սակայն անկախ կուսակցական հայացքներից՝ եկել և միացել են իրենց ընդհանուր պայքարին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը