Լրահոս

01.08.2012 14:40


Դամասկոսի քրիստոնեական թաղամասերում բախումներ են սկսվել

Դամասկոսի քրիստոնեական թաղամասերում բախումներ են սկսվել

Այսօր Դամասկոսում զինված բախումներ են սկսվել քրսիտոնեական Բաբ Թումա և Բաբ Շարքի թաղամասերում: Այս մասին հաղորդում է «Ֆրանս պրես» գործակալությունը՝ վկայակոչելով «Մարդու իրավունքների պաշտպանության մոնիթորինգի սիրիական կենտրոնին»(OSDH):

«Բախումները սկսվել են վաղ առավոտյան՝ 02։00-ից հետո, Բաբ Թումա և Բաբ Շարքի թաղամասերում: Վերջին տվյալներով՝ հայտնի է զինծառայողների շրջանում մեկ զոհի մասին»,- ասվում է իրավապաշտպանների հայտարարության մեջ: Բախումներն աննախադեպ են, քանի որ մինչ այդ ապստամբները մայրաքաղաքի այդ թաղամասերում չէին հայտնվել:

Նշենք, որ հիշյալ թաղամասերում է ապրում նաև հայկական համայնքը, այստեղ են տեղակայված նաև հայկական եկեղեցիները։

Այս խորագրի վերջին նյութերը