Լրահոս

01.08.2012 14:27


Բաշար Ասադը ուղերձ է հղել բանակին

Բաշար Ասադը ուղերձ է հղել բանակին

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը  ուղերձ է հղել բանակին՝ նշելով, որ սիրիական բանակի և զինյալ ընդդիմության բախումների արդյունքից է կախված ինչպես երկրի ներկան, այնպես էլ ապագան։

Նա շնորհակալություն է հայտնել զինծառայողներին` ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարելու համար.

«Ես հավատում եմ ձեզ, մեր ժողովուրդը նույնպես հավատում է և կարծում  է, որ դուք պահապանն եք մեր հասարակության արժեքների»։

Նշենք, որ Դամասկոսում բարձրաստիճան զինվորականների սպանությունից հետո սա Ասադի առաջին հայտարարությունն է:

Այս խորագրի վերջին նյութերը