Սևանա լճում առաջիկայում նաև կին ջրափրկարարներ կլինեն
ԱԻՆ ջրափրկարարական հատուկ ջոկատի հրամանատար Սամվել Մկրտչյանն այսօր հրավիրված մամլո ասուլիսին խոսել է ԱԻՆ ջրափրկարարական ջոկատի աշխատանքների մասին: Նա նշել է, որ նախորդ տարիների համեմատ ջրահեղձման դեպքերը նվազել են, ինչը թե՛ փրկարարների աշխատանքի արդյունք է, թե՛ բացատրական աշխատանքերի, թե՛ իրազեկվածության:
Մկրտչյանը լրագրողներին հայտնել է, որ այս տարի Սևանա լճում արձանագրվել են մահվան 5 դեպք, փրկարարների կողմից փրկվել է 14 մարդ: Բանախոսն ընդգծել է, որ 14 անձը միայն փրկարարների կողմից գրանցվածներն են. շատերը չեն ցանկանում գրանցվել: Ընդ որում՝ խեղդվողների և փրկվողների մեծ մասը տղամարդիկ են, կանայք շատ քիչ են, ինչը, ըստ Մկրտչյանի, պայմանավորված է նրանով, որ կանայք հեռու չեն լողում ու շատ զգույշ են լինում, ինչպես նաև չափավոր են խմում:
Փրկարարական ծառայություններն իրականացվում են այն տեղերում, որոնք ծանրաբեռնված են հանգստացողների կողմից: Տեղադրված են լողանշաններ, փրկարարները պարբերաբար շրջայցեր են իրականացում: Սամվել Մկրտչյանը հայտնել է, որ փրկարարների և անվճար հանրային լողափների թիվն առաջիկայում կավելանա, իսկ Սևանում առաջիկայում նաև կին ջրափրկարարներ կլինեն:

7or.am