«Ձկնաբույծների միավորում» ՀԿ–ի գործադիր տնօրեն Արթուր Աթոյանն այսօր հրավիրված մամլո ասուլիսին հայտարարել է, որ Հայաստանից Ռուսաստան ձկնամթերքի արտահաման լուրջ խնդիրներ են առաջացել: Ըստ բանախոսի՝ հենց այդ պատճառով էլ հայկական շուկայում ձկնամթերքն էժանացել է:
Ռուսաստանը հայկական ձկնամթերքի արտահանման հիմնական շուկան է, որտեղ այն մեծամասամբ մրցակցում է թուրքական և նորվեգական համեմատաբար էժան ձկնամթերքի հետ: Գնային անմրցունակության պատճառով էլ, ըստ Ա. Աթոյանի, հայկական ձկնամթերքի արտահանումը դեպի Ռուսաստան նվազել է:
Աթոյանը նկատել է, որ ձկնամթերքի էժանացումը որոշ տնտեսությունների համար սնանկացման վտանգ է ստեղծում, ու նշել, որ թեև 234 ձկնաբուծական տնտեսությունների ջուրօգտագործման թույլտվություն է տրվել, սակայն փաստացի գործում է միայն 180-ը:
Ինչո՞ւ է էժանացել հայկական ձկնամթերքը

7or.am