Վրաստանում Բիձինա Իվանիշվիլիին վարկաբեկող գիրք է հրատարակվել
Վրացի հրապարակախոս Գիգա Լիպարտելիանին ընդդիմադիր միլիարդատեր, «Վրացական երազանք» ընդդիմադիր քաղաքական կոալիցիայի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիին մեղադրել է հանցագործ հեղինակություն Օթարի Քվանտրիշվիլիի սպանության հետ ուղիղ կապ ունենալու համար: Լիպարտելիանին հատուկ գիրք է հեղինակել, որի շնորհանդեսը կայացել է երեկ։ Այս մասին գրում է «Грузия Online»–ը։
Հրապարակախոսը հայտնել է, որ գիրք գրելու որոշումը կայացրել է այն բանից հետո, երբ Իվանիշվիլին հայտնվել է քաղաքական դաշտում, և նպատակ ունի հազարավոր մարդկանց պատմելու իրականությունը օլիգարխի «կեղտոտ» փողերի մասին: Լիպարտելիանին ընդգծել է, որ իր գիրքը չի ծառայում քաղաքական որևէ կուսակցության շահերին՝ խոստանալով, որ եթե ինքը՝ գրքի հեղինակը, մեղադրվի քաղաքական որևէ կուսակցության շահերի սպասարկման համար, ապա դատարան կդիմի:
Հրապարակախոսը նաև մեղադրել է Իվանիշվիլիին՝ պնդելով, թե նա Ռուսաստանի «մարդն» է.
–Ռուսաստանը զավթիչ է: Աշխարհում գոյություն չունի ադպիսի նախադեպ, որ քաղաքական կուսակցությունը ֆինանսավորվի զավթիչ երկրից: Իվանիշվիլին Ռուսաստանում պատրաստվել է Խորհրդային Միության բաղադրատոմսով:
Հիշեցնենք, որ հոկտեմբերին Վրաստանում կանցկացվեն խորհրդարանական ընտրություններ, որին պատրաստվում է մասնակցել նաև Բիձինա Իվանիշվիլիի քաղաքական կոալիցիան: