Սիրիայի ընդդիմության ջոկատները երկուշաբթի գրավել են Հալեպից հյուսիս-արևմուտք գտնվող ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող հսկիչ անցակետը։ Այս մասին տեղեկացնում է «Ֆրանս պրես» գործակալությունը:
«Հալեպից 5 մղոն հեռավորության վրա գտնվող Անադան անցակետը 10 ժամ տևած պայքարից հետո այսօր ժամը 05:00-ին նվաճվել է»,–գործակալությանը հայտնել է ապստամբական ուժերի զորքերի գեներալ Աբդել Նասերը՝ հավելելով, որ այդ անցակետը թույլ կտա իրենց վերահսկել Թուրքիայի սահման տանող ճանապարհը:
Հիշեցնենք, որ այսօր Սիրիայի ուժային գերատսեչություններից արդեն հաղորդում են, որ իրենց հաջողվել է վերահսկողություն սահմանել Սալահեդդին թաղամասի վրա:
Ապստամբները Հալեպի մոտ կարևոր անցակետ են գրավել