Լրահոս

30.07.2012 10:51


ՄԱԿ ներկայացուցիչ. «Հալեպից 200 հազ. մարդ է հեռացել»

ՄԱԿ ներկայացուցիչ. «Հալեպից 200 հազ. մարդ է հեռացել»

Սիրիայի Հալեպ քաղաքի շուրջ 200 հազ. բնակիչ ստիպված է եղել հեռանալ այն բանից հետո, երբ կառավարական ուժերը հուլիսի 28-ին սկսել են քաղաքը «մաքրել» զինյալ ընդդիմադիրներից: Այս մասին, «Ֆրանս պրես» գործակալության փոխանցմամբ,  հայտարարել է ՄԱԿ-ի հումանիտար առաքելության կազմակերպության ղեկավար Վալերի Ամոսը:

Ամոսն անհանգստություն է հայտնել այն բանի համար, որ կառավարական զորքերը Հալեպում տանկեր, հրետանի ու ծանր տեխնիկա են կիրառում: Նրա տվյալներով` բազմաթիվ բնակիչներ ցանկանում են լքել ռազմական գործողությունների վայրերը, սակայն նման հնարավորություն չունեն: 

Այս խորագրի վերջին նյութերը