Լրահոս

30.07.2012 09:43


Հայաստանում Սիրիայի գլխավոր հյուպատոսն ընդդիմության կո՞ղմն է անցել

Հայաստանում Սիրիայի գլխավոր հյուպատոսն ընդդիմության կո՞ղմն է անցել

Արաբական «Ալ Ջազիրա» հեռուստաընկերության, ինչպես նաև լիբանանյան որոշ լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Հայաստանում Սիրիայի հյուպատոս Մուհամմադ Հոսամը միացել է Սիրիայի ընդդիմությանը:

Տեղեկատվությունը ճշտելու նպատակով «7օր»-ը փորձել է կապ հաստատել Երևանում Սիրիայի դեսպանատան հետ, սակայն այնտեղից հեռախոսազանգերին չեն պատասխանել։

Նշենք, սակայն, որ «Թվիթեր»–ում նույնպես տեղեկատվություն է տարածվել սիրիական ընդդիմադիրների կողմից, թե Մուհամմադ Հոսամը հրաժարական է տվել ու դուրս է գալիս Բաշար Ասադի կառավարությունից՝ ընդդիմության կողմն անցնելու նպատակով։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ընդդիմությանը միանալու մասին հայտարարել էին Կիպրոսում, Արաբական Միացյալ Էմիրությունների և Իրաքում Սիրիայի դեսպանները:

Այս խորագրի վերջին նյութերը