Լրահոս

28.07.2012 13:47


Տիգրան Մարտիրոսյանը վերադառնում է Հայաստան

Տիգրան Մարտիրոսյանը վերադառնում է Հայաստան

Գյումրեցի  ծանրորդ Տիգրան Մարտիրոսյանը վաղը վերադառնում է Հայաստան: Մերձմոսկովյան Պոդոլսկում անցկացվող ուսումնամարզական հավաքի ժամանակ ստացած մեջքի վնասվածքի պատճառով հայ ծանրորդը չի մասնակցի Լոնդոնում մեկնարկած ամառային Օլիմպիական խաղերին:

Ինչպես տեղեկացնում է «armsport.am»–ը՝ հղում անելով Տիգրան Մարտիրոսյանին մոտ կանգնած աղբյուրներին՝ Պոդոլսկում ընթացող հավաքի ժամանակ 77 կգ քաշային մարզիկը բավական բարձր կիլոգրամներ է բարձրացրել ու պատրաստվել է համաշխարահին նոր ռեկորդի: Ցավոք, մարզումներից մեկի ժամանակ Տիգրանը մեջքի բավական լուրջ վնասվածք է ստացել: Բժիշկները սկզբում փորձել են վերականգնել մարզիկին, սակայն հասկացել են, որ կարճ ժամանակում դա հնարավոր չէ:

Հիշեցնենք, որ 2010թ. Անթալիայում կայացած աշխարհի առաջնությունում Տիգրան Մարտիրոսյանը հռչակվեց աշխարհի չեմպիոն` դառնալով անկախացած Հայաստանի առաջին հայ ծանրորդը, ով ոսկե մեդալ է նվաճում տղամարդկանց աշխարհի առաջնությունում:

2012թ. Լոնդոնի օլիմպիական խաղերում Տիգրան Մարտիրոսյանը համարվում էր Հայաստանի հավաքականից ոսկե մեդալի ամենահավանական թեկնածուներից մեկը։ 

Այս խորագրի վերջին նյութերը