Արամ Ա. «Լիբանանի հայությունը կանգուն մնաց, նույնը պետք է կատարի նաև Սիրիայի հայությունը»
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության տեղեկատվական ծառայությունը տեղեկացնում է, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը ուշիուշով հետևում է Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին ու տեղի հայ համայնքին։ Տեղեկանալով որոշ ընտանիքների տնտեսական դժվարությունների մասին՝ վեհափառը գումար է հատկացրել Ազգային առաջնորդարանին` սննդի և այլ անհրաժեշտ կարիքների համար:
«Միջին Արևելքի գաղութների կենսունակ ու կազմակերպ պահպանումը առաջնահերթություն է` ելնելով մեր ազգի ընդհանրական ու գերագույն շահերից: Լիբանանի հայությունը լիբանանյան ահավոր պատերազմի օրերին, շնորհիվ հավաքական կամքի, հավատի ու միասնականության, կանգուն մնաց: Նույնը պետք է անի նաև Սիրիայի հայությունը: Այժմ զգացական հայտարարություններ անելու ժամանակը չէ: Պետք է զորավիգ դառնալ Սիրիայի հայությանը, որպեսզի նա կարողանա հաղթահարել դժվարությունները»,-ասել է Արամ Ա–ն: