Մամուլ. Ասադը ֆինանսավորում է քրդերին, իսկ Թուրքիան՝ սիրիական ապստամբներին
Թուրքական «Հյուրիեթ» թերթի փոխանցմամբ՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը սկսել է աջակցել Թուրքիայում ահաբեկչական հռչակված ու արգելված Քրդական աշխատավորական կուսակցությանը (PKK): Թերթը պնդում է, որ հոր՝ Հաֆեզ Ասադի մահից 13 տարի անց Բաշար Ասադը սկսել է հովանավորել ահաբեկչական խմբավորման գործունեությունը:
Իր հերթին «Ռոյթերս» գործակալությունը հաղորդում է, որ Թուրքիայի իշխանությունները Քաթարի ու Սաուդյան Արաբիայի հետ համատեղ համակարգում են սիրիացի ապստամբներին. Ադանա քաղաքում նրանք հատուկ կենտրոն են ձևավորել, որը սիրիական ապստամբների գործողությունների կազմակերպման «ուղեղներից» մեկն է։ Ընդ որում՝ այս նախաձեռնությանը հեղինակը Սաուդյան Արաբիան է. Թուրքիան հավանություն է տվել այդ ծրագրին ու առաջարկել իր մասնակցությունը: