Մերկելն ու Օլանդը հանդես են եկել եվրագոտու ամբողջականության օգտին
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը համատեղ հայտարարություն են արել, որտեղ նշել են, թե պատրաստ են անել ամեն ինչ, որպեսզի պահպանեն եվրագոտու ամբողջականությունը։ Այս մասին տեղեկացնում է «Բլումբերգը»։
Հայտարարությունում նշվում է, որ եվրագոտու 17 երկրները, ինչպես նաև տարբեր կազմակերպություններ պետք է իրենց պարտականությունները կատարեն իրավասության իրենց ոլորտի սահմաններում:
Նշվում է նաև, որ թե´ Գերմանիան, թե´ Ֆրանսիան հույս ունեն, որ ԵՄ-ի հունիսյան գագաթնաժողովին ընդունված որոշումները արագ կիրականացվեն։