Լրահոս

27.07.2012 17:26


«Լոնդոն–2012». ուելսցի ֆուտբոլիստները հրաժարվել են երգել Մեծ Բրիտանիայի հիմնը

«Լոնդոն–2012». ուելսցի ֆուտբոլիստները հրաժարվել են երգել Մեծ Բրիտանիայի հիմնը

Երեկ Սենեգալի հավաքականի հետ կայացած խաղից առաջ Մեծ Բրիտանիայի հավաքականի ուելսցի ֆուտբոլիստները հրաժարվեցին երգել երկրի հիմնը։ Ընտրանու ավագ Ռայան Գիգսը և իր հայրենակիցներ Ջո Ալենը, Քրեյգ Բելամին, Նիլ Թեյլորը հիմնը երգելու ժամանակ լռել են։ Այս մասին գրում է  «Daily Mail»–ը։

Միաժամանակ, Մեծ Բրիտանիայի օլիմպիական հավաքականի գլխավոր մարզիչ Սթյուարտ Պիրսը հայտարարել է, որ հիմնը երգելը կախված է ֆուտբոլիստի ցանկությունից, և ուելսցի ֆուտբոլիստների գործողություններում որևէ միտում չկար։

Հիշեցնենք, որ խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 1։1 հաշվով։

Այս խորագրի վերջին նյութերը