ՄԱԿ-ը կոչ է անում ապահովել Հալեպի բնակչության անվտանգությունը
ՄԱԿ-ի մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Նավի Պիլայը Սիրիայի իշխանություններին և ընդդիմադիր ուժերին կոչ է արել Հալեպի բնակիչների համար անվտանգություն ապահովել։ Այս մաիսն հաղորդում է «Բի–Բի–Սի»–ն:
–Քաղաքացիական անձինք և քաղաքացիական օբյեկտները, այդ թվում՝ դպրոցները, մասնավոր տները, պետք է պաշտպանված լինեն ցանկացած ժամանակ: Բոլոր կողմերը, այդ թվում՝ կառավարությունը և ընդդիմադիր ուժերը, պետք է վստահորեն տարբերեն քաղաքացիական և ռազմական օբյեկտները,–ասել է Պիլայը։
Հիշեցնենք, որ Սիրիայի Հալեպ քաղաքում վերջին օրերին ակտիվ ռազմական գործողություններ են ընթանում: Ապստամբները հայտարարել են, թե վերահսկում են քաղաքի մեծ մասը: Կառավարության ուժերը այս պահին գրոհում են քաղաքի՝ ապստամբերի վերահսկողության տակ գտնվող թաղամասերը։