Սիրիական ուղղաթիռները ռմբակոծում են Հալեպի՝ ապստամբ գրոհայինների հսկողության տակ գտնվող թաղամասերը
Սիրիայի կառավարության զորքերը պատրաստվում են Հալեպի՝ ապստամբների ձեռքում գտնվող թաղամասերի հերթական գրոհին։ Ինչպես հաղորդում է «Ֆրանս պրես» գործակալությունը, ուղղաթիռները ռմբակոծում են քաղաքի հարավ-արևելքի Սալահադդին, Ազամիա, Բուստան Ալ- Կասր, Մեշհեդ և Սուկարի թաղամասերը: Կենտրոնի մոտ բախումներ են տեղի ունենում Ջամիլիա փողոցում, Սաադալալ Ալ-Ջաբիրիի հրապարակի և Մահատաթ Բաղդադ ավտոկայանի մոտ:
Սիրիական «Ալ Վաթան» թերթի փոխանցմամբ՝ քաղաքի հարավային և հարավ-արևելյան ծայրամասերում կենտրոնացած են մի քանի հազար զինված իսլամիստներ, որոնց մեծ մասն Աֆղանստանից և արաբական երկրներից վարձկաններ են: Նրանք Սիրիա են ներթափանցել Թուրքիայի սահմանով, որը Հալեպից 50 կմ հյուսիս է: Նշվում է, որ ապստամբների շարքերում ազգությամբ սիրիացիները շատ քիչ են։