Լրահոս

27.07.2012 12:59


Մ. Ատովմյան. «Փողով դիպլոմ ստանալը, փողով սովորելը դուր է գալիս ուսանողների ծնողներին, նաև շատ դասախոսների»

Մ. Ատովմյան. «Փողով դիպլոմ ստանալը, փողով սովորելը դուր է գալիս ուսանողների ծնողներին, նաև շատ դասախոսների»

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ  Շահերի պաշտպանության և աջակցության կենտրոնի տնօրեն Մարատ Ատովմյանն անդրադարձել է կոռուպցիայի հետ կապված խնդիրներին։

Բանախոսը նշել է, թե հայ իրականության մեջ ամենահետաքրքրականն այն է, որ  գրեթե դիմումներ չեն արձանագրվել ուսումնական և բժշկական հաստատություններից, ինչը, ըստ Ատովմյանի, ունի շատ պարզ բացատրություն. չեն դիմում, քանի որ ձեռք չի տալիս.

–Փողով դիպլոմ ստանալը, փողով սովորելը դուր է գալիս ուսանողների ծնողներին, նաև շատ դասախոսների։  

Մարատ Ատովմյանն ընդգծել է, որ կոռուպցիայի դեմ պայքարը բազմազան պետք է լինի. ոչ միայն մարդականց ձերբակալելով, այլ նաև չարաշահումների համար, ինչպես նաև վարչաիրավական, կարգապահական պատասխանատվության ենթարկելով: Այս առումով Ատովմյանը նշել է, որ ՀՀ իշխանությունները փորձում են ինչ–որ բան անել, բայց, այնուամենայնիվ,  բավարար չափով չեն պայքարում կոռուպցիայի դեմ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը