Լրահոս

26.07.2012 17:41


Ադրբեջանի ՊՆ-ն հաստատել է իր զինծառայողի գերի ընկնելու փաստը

Ադրբեջանի ՊՆ-ն հաստատել է իր զինծառայողի գերի ընկնելու փաստը

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ հայ-ադրբեջանական շփման գծում ադրբեջանցի շարքային զինծառայող Ֆիրուզ Ֆարազովը գերի է ընկել: Հետաքրքրական է, որ նախարարության մամլո ծառայության պնդմամբ՝ 1992թ. ծնված զինծառայողը «պատահաբար» է գերի ընկել։

Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունը հայտնել էր, որ հուլիսի 26-ին` ժամը 06։00-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանագծի հյուսիս-արևելյան հատվածում, հատելով ՀՀ պետական սահմանը, հայ դիրքապահներին է հանձնվել Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի, զինծառայող Ֆիրուզ Ֆարազովը:

Այս խորագրի վերջին նյութերը