Սիրիահայ. «Հայաստանում սիրիահայերին վերաբերվում են ինչպես սիրիացիների»
Այսօր Երևանում սիրիահայեր Տիգրան Գաբոյանի, Կառլոս Գասպարյանի և Վազգեն Մեսրոպյանի մասնակցությամբ մամլո ասուլիս է հրավիրվել, որի հյուրերն անդրադարձել են Սիրիայում բնակվող մեր ազգակիցների խնդիրներին։
Բանախոսների պնդմամբ՝ սիրիահայերը քաղաքական հարցերում աշխատում են չեզոքություն պահպանել և չեն խառնվում ներսիրիական գործերին: Ասուլիսի հյուրերը նաև հերքել են այն տեղեկատվությունը, թե Սիրիայում տեղի ունեցող բախումները վերածվել է կրոնական պատերազմի` նշելով, որ պարզապես Արևմուտքը և ԱՄՆ-ը ցանկանում են պաշտոնանկ անել Բաշար Ասադին:
Վազգեն Մեսրոպյանն ասել է, որ այսօր առավոտյան է զրուցել Հալեպում գտնվող իր բարեկամների հետ, ովքեր նշել են, թե իրավիճակը ավելի ու ավելի է բարդանում: Մեսրոպյանի կարծիքով՝ սիրիահայերի հոսքը դեպի ՀՀ կշարունակվի։
Մեսրոպյանը խոսել է նաև արտոնագրային հարցերի հետ կապված խնդիրներին մասին.
– Լավ կլիներ, որ ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացը, գոնե սփյուռքահայերի, սիրիահայերի համար, իր լուծումը ստանար ավելի կարճ ժամանակում: Հայաստանում սիրիահայերին վերաբերվում են ինչպես սիրիացիների։
Նշենք, որ այսօր Հայաստանի կառավարության նիստում հաստատվել է այն պետությունների ցանկը, որոնց քաղաքացիներին առաջին անգամ ՀՀ քաղաքացու անձնագիր կարող է տրվել օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում, դրանք են` Լիբանանի Հանրապետությունը և Սիրիայի Արաբական Հանրապետությունը։
Ասուլիսի բանախոսները բողոքել են, որ «Արմավիա»–ն շաբաթական ընդամենը մեկ թռիչք է իրականացնում Սիրիա։ Նշենք, սակայն, որ քիչ առաջ «Արմավիա»–ն հաղորդագրություն է տարածել, որտեղ նշվում է, որ այսուհետ 2-ական թռիչք կլինի ու շատ էժան գներով։

7or.am