Լրահոս

26.07.2012 14:25


Էրդողան. «Անկարան թույլ չի տա, որ Սիրիայի հյուսիսում ստեղծվի քրդական պետություն»

Էրդողան. «Անկարան թույլ չի տա, որ Սիրիայի հյուսիսում ստեղծվի քրդական պետություն»

–Սիրիայի հյուսիսում քրդական պետության ստեղծումը Թուրքիայի համար նշանակում է Քրդական աշխատավորական կուսակցության ահաբեկչական սպառնալիքի ուժեղացում: Այդ պատճառով էլ Անկարան թույլ չի տա դա: Մենք Սիրիայի հյուսիսում քրդական պետությանը չենք ճանաչի որպես քուրդ ժողովրդի պետություն: Դա կլինի ահաբեկչական կազմավորում, ինչը զգայուն թեմա է Թուրքիայի համար,– Թուրքական «24 TV» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ ասել է Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանը։

Թուրքիայի վարչապետը նաև նշել է, որ իրենք հետևում են Սիրիայում իրադարձությունների զարգացմանը և չեն պատրաստվում պասիվ կեցվածք ընդունել.

–Անկարան ձեռքերը ծալած չի հետևի Սիրիայի հյուսիսում ընթացող զարգացումներին և անպայմանորեն անհրաժեշտ քայլեր կձեռնարկի նմանատիպ կազմավորման առաջացման անթույլատրելիության ուղղությամբ:

Հիշեցնենք, որ վերջին շրջանում թուրքական մամուլը բավական հաճախ է գրում, որ Սիրիայի քրդերն առաջ են շարժվում Իրաքի ճանապարհով՝ ցանկանալով Սիրիայի հյուսիսում ստեղծել քրդական ինքնավարություն:

Այս խորագրի վերջին նյութերը