Լրահոս

26.07.2012 13:04


Սեքսապաթոլոգը զգուշացնում է. պետք չէ կուրորտային սիրավեպն ավարտել օդանավակայանում. դա կարող է դեպրեսիայի բերել

Սեքսապաթոլոգը զգուշացնում է. պետք չէ կուրորտային սիրավեպն ավարտել օդանավակայանում. դա կարող է դեպրեսիայի բերել

-Կուրորտային սիրավեպերի ժամանակ  մարդիկ ավելի հանգիստ են, ինչն ունի բացատրություն. մարդը տասնմեկ  ամիս անում է նույն գործը, և գալիս է մի շրջան՝ հանգստյան օրերը, անջատվում է  ամեն ինչից, փոխում է տեսադաշտը: Մինչև կրկնապատիկ կարող է ավելանալ նրանց սեռական ակտիվությունը,–այսօր հրավիրված մամլո ասուլիսին լրագրողներին հայտնել է բժիշկ, սեքսապաթոլոգ Արսեն Գրիգորյանը։

Գրիգորյանը նշել է, որ, ըստ հետազոտությունների, կարող է կրկնակի աճել այն մարդկանց սեքսուալ ակտիվությունը, ովքեր գտնվում են հանգստյան տներում, և նույնիսկ էական չէ՝ նրանք զուգընկերո՞ջ հետ են գնացել, թե՞ այնտեղ են «կապել» մեկին։ Սեքսապաթոլոգը հորդորել է չմոռանալ պաշտպանիչ միջոցների մասին, պահպանել հիգիենայի կաննոները և ոչ մի դեպքում սեռական հարաբերություններ չունենալ ջրի մեջ:

Բժիշկն անդրադարձել է նաև հոգեբանական բնույթի որոշ խնդիրների ու շեշտել.

–Երբ կուրորտային սիրավեպը ավարտվում է հիմնականում օդանավակայանում, որոշ դեպքերում դա կարող է  բերել դեպրեսիայի:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը