Լրահոս

26.07.2012 12:37


Լալա Մնացականյան. «Հայաստանում դերասանությունը ոտքի տակ է հայտնվել»

Լալա Մնացականյան. «Հայաստանում դերասանությունը ոտքի տակ է հայտնվել»

Այսօր հրավիրված համատեղ մամլո ասուլիսին  ռեժիսոր Սուրեն Շահվերդյանն ու դերասանուհի Լալա Մնացականյանը անդրադարձել են հայկական հեռուստաեթերի ամենահրատապ խնդիրներից մեկին՝ հեռուստասերիալների հարցին:

–Այն, ինչ հիմա թույլ ենք տալիս, մեր մեղքն է: Արվեստի ոլորտ մտել ենք վաճառողի հոգեբանությամբ, սպառողի հոգեբանությամբ էլ հայտնվել ենք մշակութային դաշտում: Այսօր կրոսվորդ լուծողը սերիալի սցենար գրող է դարձել: Մոտավորապես նույն պատկերն է, որ գրված է «սիրուն աղջիկ», պատասխանը գրվում է «նանարիկ»: Դերասանությունը ոտքի տակ է,–ասել է Լալա Մնացականյանը՝ հավելելով, թե դերասանները սերիալներում ստիպված են նկարահանվում, որովհետև թատրոնում ընդամենը 32 հազ. դրամ են ստանում:

Դերասանուհին նկատել է, որ հայտնի դերասանները սկսում են իրենց հանդիսատեսներին կորցնել  անորակ սերիալների պատճառով.

–«Ադնառազովին» մտավ արվեստ, և մենք մեր հանդիսատեսին արագորեն հեռացրինք։

Սուրեն Շահվերդյանն իր հերթին նշել է, որ թեև շատ է խոսվում է այն մասին, թե որոշ բարեփոխումներ են եղել, որոշ արգելքներ դրվել և այլն, բայց անձամբ ինքը դա չի նկատում.

–Ամեն ինչ շատ տգեղ է, գռեհիկ, անգույն, և այն հասարակությանը տանում է դեպի տգիտություն, անճաշակություն։ Մեզ մոտ այսօր ճաշակի կրթության խնդիր կա:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը