Արամ Հարությունյան. «Աշոտ Աղաբաբյանը Վարդան Ղուկասյանի մասին իր կարծիքը կարող էր ավելի շուտ հայտնել»
«7օր»-ի հետ զրույցում «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանն անդրադարձել է Գյումրում քաղաքապետի առաջիկա ընտրությունների հետ կապված գործընթացներին։ Ըստ Հարությունյանի՝ ՀՀԿ–ն հասկացել է, որ սեփական թեկնածուով չի կարողանա հաղթել Գյումրու ընտրություններում, այդ պատճառով էլ չի պատրաստվում առաջադրել Վարդան Ղուկասյանի թեկնածությունը։
Խոսելով Սամվել Բալասանյանի թեկնածությանէ՝ մասին, Հարությունյանն ասել է.
–Ուզում եմ հավատալ, որ այստեղ ոչ մի պայմաավորվածություն չկա ՀՀԿ–ի հետ։
Ինչ վերաբերում է վերջերս իրար հասցեի Վարդան Ղուկասյանի ու մեկ այլ ՀՀԿ–ականի՝ Աշոտ Աղաբաբայանի ասած վիրավորական խոսքերին, ապա Հարությունյանը նկատել է, որ առաջին անգամը չէ, երբ ՀՀԿ–ում ինչ–որ մեկին փորձում են սարքել քավության նոխազ։ Հարությունյանը նշել է նաև, որ Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի դեպքում էլ ոչ մի ՀՀԿ–ական նրան աջակցելու հայտարարությամբ հանդես չեկավ, թեև Ղուկասյանի դեպքը էականորեն տարբերվում է Բեգլարյանի միջադեպից։ Հարությունյանն ընդգծել է.
–Աշոտ Աղաբաբյանը Վարդան Ղուկասյանի մասին իր կարծիքը կարող էր ավելի շուտ հայտնել, ոչ թե այն դեպքում, երբ Ղուկասյանին դարձնում են «պերսոնա նոն գրատա» ՀՀԿ–ի համար։

7or.am