ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի` «Սովորական սպառազինությունների վերահսկումը տարածաշրջանային ու ենթատարածաշրջանային մակարդակներում» զեկույցը, որում ներկայացվել է Հարավային Կովկասում սպառազինությունների հետ կապված իրավիճակը և խիստ քննադատության ենթարկվել Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականությունն ու հռետորաբանությունը, այնքան սուր խոսքեր է ուղղել Ադրբեջանի հասցեին, որ վերջինիս ԱԳՆ–ն հայտարարել է, թե նման զեկույց չկա, և Հայաստանը ուղղակի հորինել է այն։
Մասնավորապես, Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էլման Աբդուլաևը հուլիսի 25-ին ադրբեջանական «1news.az»-ի հետ զրույցում բացահայտորեն ստել է` հայտարարելով, թե նման զեկույց գոյություն չունի:
Ի գիտություն Ադրբեջանի մասնագիտական անկարողությամբ տառապող դիվանագտետների՝ զեկույցին ծանոթանալու համար դժվար չէ այցելել ՄԱԿ–ի պաշտոնական կայք (հղումը՝ http://www.un.org/Docs/journal/asp/ws.asp?m=A/67/129), որտեղ զեկույցը ներկայացված է 6 լեզուներով։
Ադրբեջանի ԱԳՆ–ն ստել է, թե հայերը ստել են