Պակիստանի կառավարությունը հրաժարվել է գործ հարուցել երկրի նախագահի դեմ
Պակիստանի կառավարությունը մերժել է Գերագույն դատարանի նախաձեռնությունը` քրեական գործ հարուցել երկրի նախագահ Ասիֆ Ալի Զարդարիի դեմ: Նախարարների կաբինետում պնդում են, որ պետության ղեկավարը իր պարտականությունների կատարման ժամանակ պետք է անձեռնմխելի մնա:
Պակիստանի առաջնորդի նկատմամբ մեղադրանքներ են առաջադրվել Շվեյցարիայի դատախազության կողմից, քանի որ, ըստ մեղադրող կողմի, Պակիստանի նախագահը փողերի լվացումը իրականացրել է շվեյցարական բանկերի միջոցով։
Միաժամանակ, շվեյցարական իշխանությունները նշել են, որ Պակիստանում փողերի լվացման մեղադրանքը վաղեմության ժամկետ ունի, և փաստացի նախագահի վրա այդ վճիռը ոչ մի հետևանք չի ունենա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Պակիստանի Գերագույն դատարանը հայտարարություն էր տարածել, որով երկրի նոր վարչապետ Ռաջ Փերվեզ Աշրաֆից պահանջում էր քրեական գործ հարուցել նախահ Զարդարիի դեմ։ Ընդ որում, նշվում էր, որ եթե Աշրաֆը չկատարի պահանջը, ապա նրա նկատմամբ «կկիրառվեն միջոցառումներ` նախատեսված Սահմանադրությամբ ու օրենսդրությամբ»:
2012թ. հունիսին Գերագույն դատարանը պաշտոնանկ էր արել վարչապետ Յուսուֆ Ռեզա Գիլանին` դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու և չենթարկվելու համար: Գիլանին հրաժարվել էր կատարել Գերագույն դատարանի որոշումը` դատական գործ վերսկսել իր ընկերոջ ու համախոհի` Զարդարիի նկատմամբ: Գիլանիին փոխարինեց Աշրաֆը։