Լրահոս

26.07.2012 08:45


Լոնդոնում ֆուտբոլի ժամանակ ԿԺԴՀ դրոշի փոխարեն ցուցադրել են Հարավային Կորեայի դրոշը

Լոնդոնում  ֆուտբոլի ժամանակ ԿԺԴՀ դրոշի փոխարեն ցուցադրել են Հարավային Կորեայի դրոշը

«Լոնդոն–2012»-ի հետ կապված հերթական մրջադեպն է տեղի ունեցել։ Չորեքշաբթի օրը՝ մինչ Հյուսիսային Կորեայի և Կոլումբիայի ֆուտբոլի կանանց հավաքականի խաղը, ԿԺԴՀ դրոշի փոխարեն ցուցադրել են Հարավային Կորեայի դրոշը:

Կազմակերպիչների սխալի պատճառով խաղը մի քանի ժամ հետաձգվել է: Այնուամենայնիվ, հյուսիսկորեական ֆուտբոլի հավաքականը հաղթել է 2:0 հաշվով: Նույն օրը կանանց ֆուտբոլի հավաքականների այլ հանդիպումներ էլ են տեղի ունեցել:

Հիշեցնենք, որ աղմկոտ լրահոսի շարքում է նաև Արգենտինայի կառավարության ու նախագահի հայտարարծ բոյկոտը օլիմպիական խաղերին, ինչպես նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին խաղերին արտոնագիր չտրամադրելու մասին աղմկահարույց պատմությունը։

Օլիմպիական խաղերի պաշտոնական բացումը կկայանա հուլիսի 27-ին:

Այս խորագրի վերջին նյութերը