Լրահոս

25.07.2012 17:37


Սիրիայում ՄԱԿ-ի դիտորդների կեսն այդ երկրից հեռացել է

Սիրիայում ՄԱԿ-ի դիտորդների կեսն այդ երկրից հեռացել է

Սիրիայում ՄԱԿ-ի 300 դիտորդների կեսն արդեն հեռացել է՝ չնայած նրանց դիտորդական առաքելության լիազորությունների ժամկետը ՄԱԿ–ի ընդունած բանաձևով երկարացվել է 30 օրով։ Այս մասին տեղեկացնում է «Ֆրանս պրես» գործակալությունը։

«ՄԱԿ-ի 150 դիտորդներ երեքշաբթի երեկոյան և չորեքշաբթի Սիրիայից հեռացել են և հետ չեն վերադառնա»,–գործակալությանը հայտնել է Դամասկոսում մնացած առաքելության անդամներից մեկը:

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը անցյալ ուրբաթ միաձայն քվեարկեց Սիրիայում դիտորդների առաքելությունը ևս 30 օրով երկարաձգելու բանաձևի օգտին:

Այս խորագրի վերջին նյութերը