Լրահոս

24.07.2012 12:55


Իսրայելի նախագահ. «Իսրայելն ու Իրանը «բաց պատերազմի» մեջ են»

Իսրայելի նախագահ. «Իսրայելն ու Իրանը «բաց պատերազմի» մեջ են»

Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը ամերիկյան «Սի–Էն–Էն» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անցյալ շաբաթ Բուղարիայում տեղի ունեցած ահաբեկչության համար մեղադրել է Իրանին և «Հզբոլահ»-ին։ Հիշենցենք, որ Բուրգաս քաղաքի օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով մի քանի հրեա զբոսաշրջիկ էր զոհվել։  

 –Իսրայելն ու Իրանը «բաց պատերազմի» մեջ են,–ասել է Պերեսը։

Հարցին՝ արդյոք վերջին իրադարձությունները չե՞ն վկայում այն մասին, որ այդ կերպ Իրանը փորձում է վրեժխնդիր լինել միջուկային հարցերով իր գիտնականների սպանության համար, ինչի մեջ մեղադրում է Իսրայելին, Պերեսը պատասխանել է.

–Իսրայելը երբեք պատասխանատվություն չի ստանձնել այդ սպանությունների համար, սակայն այս պարագայում մենք պարտավոր են պաշտպանել մեր քաղաքացիներին:

Այս խորագրի վերջին նյութերը