Լրահոս

24.07.2012 10:10


Իրաքը բացել է սահմանը սիրիացի փախստականների համար

Իրաքը բացել է սահմանը սիրիացի փախստականների համար

Իրաքի վարչապետ Նուրի ալ Մալիքին կարգադրել է բացել սահմանը Սիրիայից եկող փախստականների համար։ Այս մասին տեղեկացնում է «Ռոյթերս» գործակալությունը։

Ըստ վարչապետի հրամանի՝ սիրիական փախստականների համար կբացվեն սահմանային բոլոր անցակետերը։

Հիշեցնենք, որ Սիրիայում ծայր առած բախումների հետևանքով երկրում սկսվել է արտագաղթի ալիք։ Շատերը հեռանում են հարևան Թուրքիա։

Այս խորագրի վերջին նյութերը