Հալեպում այս գիշեր կատաղի մարտեր են ընթացել ապստամբների ու կառավարության ուժերի միջև
«Սիրիայի ազատ բանակի» ապստամբները հայտարարել են երկրի երկրորդ խոշորագույն քաղաքի` Հալեպի կենտրոնում մի քանի թաղամասեր գրավելու մասին: Նրանց առաջնորդ, նախկին գնդապետ Աբդել Ջաբար Ալ-Օքեյդին հայտարարել է, որ ապստամբները սկսել են «Սիրիայի տնտեսական մայրաքաղաքի ազատագրման» գործաղությունը: Այս մասին հաղորդում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։
«Նահարետ» լրատվական գործակալության փոխանցմամբ` Սալահեդին, Շաար, Մասակին-Հանանու, Տարիկ-էլ-Բեբ և Շեյխ Նաջար շրջանների համար այս գիշեր կատաղի մարտեր են ընթացել: Կառավարական ուժերը հրետանակոծել են գրոհայինների դիրքերը: Նոր տեղեկատվությունից Հալեպից առայժմ չկա։