Ադրբեջանական ընդդիմությունը մտադիր է աշնանը բողոքի զանգվածային գործողություններ իրականացնել
Ադրբեջանում ընդդիմադիր «Հասարակական պալատ» շարժումը մտադիր է քաղաքական պայքար մղել՝ հանուն 2013թ. հոկտեմբերին Ադրբեջանում ժողովրդավարական պայմաններում նախագահական ընտրությունների անցկացման: Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Այդպիսի որոշում է ընդունվել հուլիսի 21-ին «Հասարակական պալատի» համագումարի ժամանակ: Շարժումը ծրագրել է այս աշնանը բողոքի զանգվածային գործողություններ իրականացնել՝ պահանջելով երկրում ձևավորել նախընտրական ժողովրդավարական մթնոլորտ:
Ընդդիմության կարծիքով՝ ընտրությունների համար ազատ, արդար ու ժողովրդավար պայմաններ ձևավորելու նպտկով անհրաժեշտ է ազատ արձակել 70 քաղբանտարկյալներին, ապահովել ազատ հանրահավաքների անցկացումը, ԶԼՄ-ներում, այդ թվում՝ նաև հեռուստատեսությամբ ու ռադիոյով, քաղաքական այլակարծությունը, բարեփոխել Ընտրական օրենքսգիրքը՝ ներառյալ ընտրական հանձնաժողովների կազմերի փոփոխությունները:
«Հասարակական պալատ» շարժումն ընդգծում է, որ եթե ներկայիս նախագահ Իլհամ Ալիևը երրորդ անգամ իր թեկնածությունն առաջադրի, ապա դրանով իսկ ընտրությունների անցկացման համար անարդար միջավայր կստեղծվի: