Լրահոս

23.07.2012 10:00


Թուրքիան Սիրիայի հետ սահմանին հրթիռներ է տեղակայում

Թուրքիան Սիրիայի հետ սահմանին հրթիռներ է տեղակայում

Թուրքիան կիրակի սկսել է հրթիռներ տեղակայել Սիրիայի հետ սահմանին: Ինչպես տեղեկացնում է «Ֆրանս պրես» գործակալությունը,  ամենայն հավանականությամբ՝ ռազմական ուժի մեծացումը պայմանավորված է սիրիական ապստամբների կողմից մի քանի սահմանային անցակետերի գրավմամբ:

Հրթիռային սարքավորումներով բեռնատարները ժամանել են Մարդին քաղաք: Ինչպես նշում է Թուրքիայի պետական տեղեկատվական գործակալությունը, այդ հրթիռները նախատեսված են սահմանին տեղակայված զորքերի համար: Թուրքական հեռուստաընկերության տեսանյութում ցուցադրվել է «երկիր-օդ» հիթիռներով առնվազն հինգ պլատֆորմ:

Այս խորագրի վերջին նյութերը