Լրահոս

23.07.2012 09:54


Բաշար Ասադի բանակը ազատագրել է Դամասկոսի արվարձանները

Բաշար Ասադի բանակը ազատագրել է Դամասկոսի արվարձանները

Սիրիայում նախագահ Բաշար Ասադին հավատարիմ զորքերը շարունակում են հարձակվել ընդդիմադիր գրոհայինների վրա, ովքեր ներխուժել են Դամասկոս: Վերջին օրվա ընթացքում բանակը կարողացել է գրավել երկու քաղաքային արվարձան: Այս մասին տեղեկացնում է «Ռոյթերս» գործակալությունը։

 4-րդ դիվիզիան` նախագահի եղբոր գլխավորությամբ, կարողացել է ազատագրել Բարզեհ քաղաքը, իսկ մյուս ստորաբաժանումը գրավել է Մեզեհը, որտեղ մինչև պատերազմը դիվանագետներ էին ապրում: Բացի այդ, Սիրիայի բանակը վերահսկողության տակ է առել երկրի սահմանի երկու կարևոր անցակետերից մեկը:

Այս խորագրի վերջին նյութերը