ԱՊԼ–ն Ասադին խոստանում է անվտանգության երաշխիքներ ու կոչ է անում իշխանությունը փոխանցել ժամանակավոր կառավարությանը
Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) նախարարների խորհուրդը Սիրիայի հարցով արտահերթ նիստ է գումարել Քաթարի մայրաքաղաք Դոհայում: Լիգան հայտարարություն է տարածել, որով Սիրիայի նախագահ Բաշար Ասադին կոչ է անում իշխանությունը հանձնել ժամանակավոր կառավարությանը։ Ըստ հայտարարության՝ Լիգան խոստանում է Ասադի ու նրա ընտանիքի համար անվտանգություն ապահովել։ Այս մասին տեղեկացնում է «Ֆրանս պրես» գործակալությունը։
–Նման տղամարդկային քայլը կօգնի երկրում դադարեցնել ավերածություններն ու մահերը,–ասել է Քաթարի վարչապետ Համադ մեն Ջեսեմ ալ Թանին՝ հավելելով, որ անցումային կառավարության կազմում պետք է լինեն ընդդիմության ներկայացուցիչները` մասնավորապես «Սիրիայի ազատ բանակից»:
Ակնկալվում է, որ ալ Թանին և Արաբական Լիգայի գլխավոր քարտուղար Նամիբ ալ Արաբին կայցելեն Մոսկվա և Պեկին, որպեսզի երկու երկրներ ղեկավարներին ներկայացնեն նիստի արդյունքները:
Հիշեցնենք, որ Սիրիայում մեկ տարուց ավելի շարունակվում են հակակառավարական գործողությունները, որոնք արդեն վերածվել են զինված բախումների զինյալ ընդդիմության և կառավարական զորքերի միջև: Շատերն այս բախումները որակում են որպես քաղաքացիական պատերազմ։ ՄԱԿ-ի տվյալներով` Սիրիայում զոհերի թիվն անցնում է 16 000-ը, փախստական են դարձել շուրջ 230 000 մարդ, իսկ շուրջ մեկ միլիոն մարդ հումանիտար օգնության կարիք ունի: